Իմունաբանություն
Հնարավո՞ր է չհիվանդանալ
 
                            Մանրէների ու վիրուսների հետ ամեն օր «շփվում» է յուրաքանչյուրը: Որոշ մարդիկ շատ դյուրին հիվանդանում են, իսկ մյուսներն էլ ինֆեկցիայի հանդեպ կայունություն ունեն: Ինչո՞ւ: Իսկ հնարավո՞ր է չհիվանդանալ:
ԶԼՄ-ներն անընդհատ նոր տեղեկատվություններ են տալիս առողջությանն ամենուր սպառնացող վտանգների մասին: Ընդ որում, տարբեր տեսակների վիրուսներով և մանրէներով վարակվելու հավանականությունը տպավորություն է ստեղծում, թե մեր թշնամին արտաքին աշխարհից է, թե հիվանդանում ենք` վարակվելով մեկ ուրիշից: Սակայն առավել օգտակար կլինի մի կողմ թողնել կանխագուշակությունները և զինվել օգտակար ինֆորմացիայով, օրգանիզմի պաշտպանական ուժերը ամրացնելու համար:
Ինչպես է կառուցված իմունային համակարգը
«Մանրէն ոչինչ է, իմունիտետն` ամեն ինչ»,- ասել է ֆրանսիացի միկրոկենսաբան Լուի Պաստերը: Այլ խոսքերով, եթե օրգանիզմը կայուն իմունիտետ ունի, ապա մանրէներն ու վիրուսները չեն կարող, առաջինը, թափանցել օրգանիզմ, երկրորդը, բազմանալ օրգանիզմում: Իմունային համակարգի օրգաններն ու բջիջները «տարածված» են ողջ օրգանիզմով մեկ, բայց կապված են անմիջականորեն արյունատար և լիմֆատիկ անոթների հետ: Ողնուղեղում ձևավորվում և զարգացման առաջին փուլն են անցնում մակրոֆագերն ու լիմֆոցիտները` իմունաբանական հսկողության ՙգլխավոր գործող անձինք»:
Լիմֆոցիտները բաժանվում են երկու մեծ խմբի: B-լիմֆոցիտները ողնուղեղից «ճանապարհ են ընկնում» դեպի բոլոր լիմֆոիդ օրգանները, որոնց թվին են պատկանում փայծաղը, շնչուղիների և աղիների լորձաթաղանթները, ինչպես նաև, լիմֆոհանգույցները: Նրանց գործառույթը հակամարմիններ արտադրելն է` սպիտակուցային մոլեկուլներ, որոնք իմունագլոբուլիններին են պատկանում: Միանալով օտարածին բջիջներին, հակամարմինները դրանց թուլացնում են և հնարավորություն են տալիս պաշտպաններին` մակրոֆագերին և այլ բջիջներին կատարել իրենց բարի գործը: Ավելի պարզ ասած, B-լիմֆոցիտները պատասխանատու են մանրէներից, պարզագույն միկրոօրգանիզմներից ու դրանց թունավոր արտազատուկներից օրգանիզմի պաշտպանության համար:
T-լիմֆոցիտները ակտիվանում են, երբ վիրուսային հարձակման վտանգ կա, դրանք քայքայում են ուռուցքների կամ դոնորական փոխպատվաստումների ագրեսիվ բջիջները: Թիմուսում բարդ կենսաքիմիական պրոցես է կատարվում, որի արդյունքում T-լիմֆոցիտները բաժանվում են T-հելպերների, որոնք ուժեղացնում են B-լիմֆոցիտների և T- «քիլլերների» աշխատանքը: Վերջինները շփվելով ախտահարված բջիջների հետ, քայքայում են վիրուսները (իսկ հակամարմինները չեզոքացնում են արյան մեջ անցած վիրուսի մասնիկները):
Աջակցող խումբ
Մանրամասնորեն հասկանալով իմունային համակարգի աշխատանքը, գիտնականները կարողացան ստեղծել իմունային համակարգի աշխատանքին աջակցման կամ խթանման տարբեր միջոցներ: Հաջողվեց խոշոր եղջերավոր կենդանիների թիմուսից (օրինակ,«T-ակտիվինը») և ողնուղեղից պատրաստուկներ ստանալ, որոնք և կողմնակի արդյունքներ չունեն, և ուռուցքաբանական հիվանդությունների, հեպատիտների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «ծանր հրետանիներ» են դարձել:
Ժամանակակից պատրաստուկները հնարավորություն են տալիս ավելացնել նյութերի քանակը, որոնք նորմայում գոյություն ունեն մեր օրգանիզմում, բայց ինֆեկցիայի դեմ պայքարում դրանք կարող են պարզապես անբավարար լինել:
Դրանք իմունագլոբուլիններն են, այսինքն պատրաստի հակամարմինները, ինչպես նաև ինտերֆերոնը և նրա սինթետիկ համանմանները, որոնք օգնում են պայքարել գրիպի և շնչառական համակարգի այլ վիրուսային ինֆեկցիաների, վիրուսային հեպատիտների դեմ: Սինթետիկ պատրաստուկները` իմունամոդուլյատորները (կամ իմունաբուստերները) խթանում են հակամարմինների ձևավորումը, որոնք պայքարում են հերպեսի վիրուսի դեմ, կիրառվում են գրիպի բուժման և կանխարգելման համար: Բայց բժիշկները զգուշավորությամբ են վերաբերվում իմունամոդուլյատորներին:
«Դրանց կիրառման ոլորտը կլինիկական իմունաբանությունն է,- ասում են նրանք: - Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ դրանք կարող են պարադոքսալ ռեակցիաներ տալ, գաղտնի ինֆեկցիոն ախտընթացից մինչև ասթմատիկ նոպա»: Նրանց համոզմամբ, գոյություն ունեն երկու բնագավառ, որտեղ իմունամոդուլյատորների կիրառումը միշտ արդարացված է` բորբոքային ախտընթացների բուժման դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցված և ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում քիմիաթերապիայի կուրսերի ընդմիջումներին: Միևնույն ժամանակ, իմունաբանները դեռ վերջնականապես չեն որոշել, իմունամոդուլյատորների երկարատև օգտագործումը օգտակա՞ր է օրգանիզմի իմունային ռեսուրսների համար:
«Մեր իմունային համակարգի վիճակը չի կարելի առանձնացնել սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին համակարգերից: Այդ պատճառով էլ չի հանձնարարվում իմունամոդուլյատորները կանխարգելման, իմունիտետի ամրացման նպատակով օգտագործել, հատկապես` ինքնուրույն: Այն կարող է իր հետևից բերել քրոնիկական հիվանդությունների սրացման շղթայական ռեակցիան»:
Մանրէ՞, թե՞ վիրուս
Մանրէն կենդանի միկրոօրգանիզմ է, որը կա ամենուր, նաև մարդու օրգանիզմում` բոլոր օրգաններում և համակարգերում (բացի արյունից և ողնուղեղային հեղուկից): Մեր օրգանիզմում «ապաստան» են գտել միլիարդավոր մանրէներ, առանց որոնց մենք պարզապես չէինք ապրի: Երբ դրանց որոշ տեսակների պոպուլյացիան կտրուկ ավելանում է, մենք հիվանդանում ենք, օրինակ, բրոնխիտով, թոքերի բորբոքումով: Մանրէների որոշ տեսակներ տիֆի, խոլերայի, դիֆթերիայի, տուբերկուլոզի պատճառ դառնալ: Հակաբիոտիկները կա´մ ոչնչացնում են մանրէները (և´ վնասակար, և´ օգտակար), կա´մ կանգնեցնում են դրանց բազմացումը:
Վիրուսը բազմանում է միայն այն դեպքում, երբ ընկնում է մեր օրգանիզմի բջիջի մեջ: Հակաբիոտիկները, վիրուսային հիվանդությունների դեպքում (գրիպ, հարբուխ և այլն) անարդյունավետ են: Այդ հիվանդությունները բուժվում են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք լրիվ այլ սկզբունքով են պատրաստված (օրինակ, դեղամիջոցներ, որոնց կազմի մեջ ԴՆԹ-ի մասնիկներ կան, դրանք տեղակայվում են վիրուսի ԴՆԹ-ի մեջ և կանխարգելում են դրա բազմացումը):
Ինչպես օգնել իմունիտետին
Նախ և առաջ հարկ է գիտակցել` մանրէների, վիրուսների, սնկերի հետ շփումից խուսափելու ջանքերն իզուր են: Եթե անվերջ վարակազերծ արվի ամեն ինչ և ամենուր, ապա կոչնչանան նաև օգտակար մանրէները և առողջությանը վնաս կհասցվի:
Մանրէային ֆլորան` աղիքայինն է, մաշկայինը, որոնք մեզ համար կենսական անհրաժեշտություն են: Գոյություն ունի նաև տան յուրահատուկ ՙբարեկամական՚ միկրոֆլորա: Եթե սկսենք կուրորեն ոչնչացնել այդ «փոքրիկ կյանքերը», ինչպես ժամանակին անվանում էին մանրէներին, մեր իմունային համակարգը կզրկվի աշխատանքից: Այդ դեպքում մանրէների հարձակումը ողջ օրգանիզմի վրա ամբողջ հզորությամբ կլինի. այդպես են առաջանում տարբեր տեսակների ալերգիաները և այլ աուտոիմուն հիվանդությունները:
Պետք է սովորել մանրէների հետ խելամիտ վարվել: Հարգել կենդանական աշխարհի միասնականությունը, խուսափել անհարկի հակաբիոտիկների օգտագործումից, նշանակում է` նվազեցնել հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Հարկ է հնարավորինս խուսափել գերհոգնածությունից, մշտական սթրեսից, ոչ այնքան առողջ կենսակերպից, շատ ուտելուց, քիչ քնելուց, որոնք մեր օրգանիզմի հետ կնքած «ուզում եմ առողջ լինել» պայմանագրի հիմնական կետերի խախտումներն են:
 11.05.2012
11.05.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
 28.03.2023
28.03.2023                                     
                                        
                                
                Այս հոդվածը պատվաստանյութերի մշակման և տարածման մասին հրապարակումներից է: ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում...
 24.03.2021
24.03.2021                                     
                                        
                                
                Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը...
 29.01.2020
29.01.2020                                     
                                        
                                
                Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր-օրի...
 13.04.2015
13.04.2015                                     
                                        
                                
                Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ...
 16.09.2014
16.09.2014                                     
                                        
                                
                Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
 14.07.2014
14.07.2014                                     
                                        
                                
                2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների...
 26.04.2013
26.04.2013                                     
                                        
                                
                Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...
 18.03.2013
18.03.2013                                    Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
 21.06.2012
21.06.2012                                    «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը...
 08.05.2012
08.05.2012                                     
                                        
                                
                Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
 23.04.2011
23.04.2011                                     
                                        
                                
                Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
 14.04.2010
14.04.2010                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    